Ավարտվեցին առարկայական վերապատրաստման դասընթացները

2023թ․ հուլիսի 3-ից 21-ը ՇՊՀ-ում անցկացվել են հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների առարկայական վերապատրաստման դասընթացներ «Հայոց լեզու», «Պատմություն», «ՆԶՊ», «Ֆիզկուլտուրա» և «Մաթեմատիկա» առարկաներից, որոնց մասնակցել են շուրջ ութ տասնյակ ուսուցիչներ։ Վերջիններս, արտահայտելով իրենց կարծիքներն ու տպավորությունները, նշել են, որ դրական են գնահատում բուհի կողմից իրականացված կազմակերպչական աշխատանքները և դասընթացավարների արհեստավարժությունը։

Այսօր «Մաթեմատիկա» առարկայից բուհում անցկացված թեստավորման արդյունքում 90 և ավելի միավոր ստացած մասնակիցներին շնորհավորեց ՇՊՀ-ի Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի պրոռեկտոր-տնօրենի ԺՊ Ն․ Ավետիսյանը ու նրանց նվիրեց ՇՊՀ-ի ռեկտոր Ե․ Սերոբյանի, պրոռեկտոր-աշխատակազմի ղեկավար Գ․ Նիկողոսյանի և Գ․ Մկրտչյանի համահեղինակած «Մաթեմատիկայի և ֆիզիկայի ձեռնարկ» աշխատությունը։