Բրազիլիայի կառավարությունը մեկնարկել է բակալավրիատի ուսանողների փոխանակման ծրագիրը

Բրազիլիայի կառավարության բակալավրիատի մակարդակով կրթական համագործակցության ծրագիրը (PEC-G), որը պաշտոնապես ստեղծվել է Բրազիլիայի կառավարության կողմից 1965 թվականին, օտարերկրյա ուսանողներին հնարավորություն է տալիս իրենց բակալավրիատը շարունակել Բրազիլիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում և այնուհետև վերադառնալ իրենց երկրներ։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով և մասնակցելու համար գրանցվել մինչև ս.թ. փետրվարի 14-ը Արտաքին համագործակցության կենտրոնում՝ Բ 2-16 սենյակ, բոլոր աշխատանքային օրերին, ժ. 10:00-18:00: