ՇՊՀ-ի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանն անցկացրեց «Ինքնակարգավորում, էթիկա և ինքնակարգավորման մեթոդաբանություն» թեմայով սեմինար
Հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը բուհի վարչական, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների համար անցկացրեց «Ինքնակարգավորում, էթիկա և ինքնակարգավորման մեթոդաբանություն» թեմայով սեմինար։
Բանախոսի խոսքերով, հանրության ակտիվ հաղորդակցվող խմբերը զարգացած հասարակություններում առավել հաջողությունների են հասնում ինքանակարգավորման մեխանիզմներ ունենալու դեպքում, քան այն խմբերը, որոնք չունեն այդ մեխանիզմները։
Լևոն Բարսեղյանը, ներկայացնելով մեթոդական ցուցումներ ինքնակարգավորման մեխանիզմների վերաբերյալ, նշեց, որ ինքնակարգավորման մեխանիզմներն իշխանությունների կողմից մշակված իրավական կամ նորմատիվային մեխանիզմներ չեն․ ինքնակարգավորումը չի կարող պարտադրվել։ Ինքնակարգավորումը ձևավորվում է խմբի բոլոր անդամների համոզմունքների հենքի վրա։
Խոսելով բարոյական նորմերի մասին՝ Լ․ Բարսեղյանը նշեց, որ վարքականոնը չի կարող գործել առանց հսկող, խախտումները կամ խախտումների մասին վեճերը քննող մարմնի։ Առօրյա կյանքից և այլ երկրների փորձից վարքականոնի նորմերի խախտումների օրինակներ փաստելով՝ բանախոսը նշեց, որ նման օրինակներից խուսափելու միակ ելքը էթիկայի նորմերը խախտելու դեպքում պատժամիջոցների կիրառումն է։






