FAST-ի կողմից իրականացվող SciNova կրթական ծրագրի արդյունքների ամփոփում

FAST-ի կողմից իրականացվող SciNova կրթական ծրագրի երկու տարվա գործարկման ընթացքում մշակվել և տպագրվել է «Գիտական հետազոտության մեթոդաբանություն» ու «Գիտության նորարարության առևտրայնացում» ուսումնական ծրագրերն ու դասախոսների համար նախատեսված ձեռնարկները, այս դասընթացների ներդրման ուղղությամբ համագործակցել են Երևանի և մարզային բնագիտամաթեմատիկական կրթություն իրականացնող 15 բուհերի հետ, վերապատրաստվել է շուրջ 100 դասախոս: Արդյունքում 10 բուհում վերափոխվել է «Գիտական հետազոտության մեթոդաբանություն» դասընթացը և նորովի մատուցվել է 800-ից ավելի ուսանողներին։ Հոկտեմբերի 14-ին իրականացված ծրագրի երկրորդ փուլի ամփոփիչ միջոցառմանը բոլոր գործընկերներին նվիրել են նաև ծրագրի շրջանակներում տպագրված գրքերը։ Հաշվի առնելով թեմաների արդիականությունը և գրքերի ձեռքբերման մասով տարբեր բուհերի կողմից ստացված հարցումների արդյունքները՝ ներկայացնում է «Գիտական հետազոտության մեթոդաբանություն» ու «Գիտության նորարարության առևտրայնացում» գրքերի առցանց տարբերակները։

Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ (http://shsu.am/contact-quality/shsu.science@gmail.com):