Ամառային դպրոց․ երկրորդ օր
Ամառային դպրոցի երկրորդ օրը մասնակիցները ծանոթացան Հումանիտար գիտությունների ֆակուլտետի և ամբիոնների գործունեությանը, թողարկվող մասնագիտություններին։
Ֆակուլտետի ուսանողները սահիկաշարերի միջոցով ներկայացրեցին իրենց ամբիոնների պատմությունները՝ աշակերտներին ծանոթացնելով բուհի ընձեռած հնարավորություններին։
Էրազմուս+ ծրագրի շրջանակներում Հումանիտար գիտությունների ֆակուլտետից Իսպանիայի և Ռումինիայի գործընկեր համալսարաններում իրենց ուսումնառությունը մեկ կիսամյակ շարունակած ուսանողները ներկայացրեցին վերոնշյալ համալսարաններում ուսումնական գործընթացի առանձնահատկությունները, իրենց տպավորություններն ու ձեռք բերած փորձը։
Քանի որ ամառային դպրոցի նպատակներից մեկն էլ աշակերտների հանգստի ու ժամանցի կազմակերպումն է, օրվա երկրորդ կեսը նվիրվեց մարզական խաղերի անցկացմանը, որտեղ մասնակիցներն իրենց ուժերը փորձեցին սեղանի թենիսի մրցաշարում։





















