Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Անցկացման ամսաթիվը՝11.11.2022

Սկիզբը՝ 13:30

«Գրադարան-ուսումնագիտական խորհրդատվությունների, նորարությունների և ՏՏ» կենտրոնի ընթերցարան

Հարգելի՛ գործընկեր,

Դուք ունեք հնարավորություն հաղորդակցվելու արձակագիր, մանկավարժ Նաիրա Աբրահամյանի հետ։ Նա մի շարք գրքերի, հոդվածների հեղինակ է։ Առաջիկա հանդիպմանը նա կներկայացնի «Մամիկ» պատմվածքների ժողովածուն  ու «Ժամանակակից գրականության քրեստոմատիա» (6 հատոր) գրքերը։

Նրա ստեղծագործություններում կգտնեք հայկական գույների բազմազանությունը՝ դրսևորվող գյուղացու առօրեական մտքերում, վարքագծում, սովորություններում ու բարքերում։ Իսկ պատմվածքների հերոսների ուժեղ կողմերից հիշարժան է ընթերցողին ակնթարթորեն զինաթափող անկեղծությունը։ Ճանաչելով Նաիրա Աբրահամյանի ստեղծագործությունների հերոսներին՝ ճանաչում ես նաև ինքդ քեզ։

Ավելին իմանալու համար՝ համեցեք Շիրակի պետական համալսարանի ընթերցարան, որտեղ, որպես բանախոս, հանդես կգա նաև գրող, լրագրող ու գեղանկարիչ Արա Նախշքարյանը։

Մինչ հանդիպում։

Միջոցառման լսարանը

Միջոցառումը բոլոր նրանց համար է, ովքեր բաց են նոր գիտելիքի ու նոր գաղափարների հանդեպ։

Հանդիպման տևողությունը՝ առավելագույնը 1 ժամ

Կոնտակտային տեղեկատվություն

Նաիրա Աբրահամյան

Արա Նախշքարյան

Մի շարք գրքերի, հոդվածների հեղինակ, մանկավարժ Նաիրա Աբրահամյան,

գրող, լրագրող ու գեղանկարիչ Արա Նախշքարյան։

    Միջոցառմանը մասնակցելու համար գրանցումը պարտադիր է: Տեղերը սահմանափակ են: