Տեղեկատվական հանդիպում՝ պրակտիկային ընդառաջ

Այսօր Շիրակի պետական համալսարանի ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի պրակտիկայի պատասխանատու Ի. Շուխյանը պրակտիկային ընդառաջ տեղեկատվական հանդիպում անցկացրեց բակալավրի կրթական ծրագրի առկա ուսուցման համակարգի 4-րդ կուրսերի ուսանողների ու նրանց դասախոս-մեթոդիստների հետ։

4-րդ կուրսերի մանկավարժական, արտադրական և ուսումնական պրակտիկաները նախատեսված են իրականացնել նոյեմբերի 1-ից դեկտեմբերի 5-ը։

Տեղեկատվական հանդիպման ընթացքում պրակտիկայի պատասխանատուն ուսանողներին ներկայացրեց պրակտիկայի նպատակը, խնդիրները, կազմակերպման և գնահատման կարգը, մեթոդիստի հետ աշխատանքի ու պրակտիկանտի օրագրի լրացման առանձնահատկությունները, պատասխանեց ուսանողների հարցերին։