Վերապատրաստաման դասընթաց կիբեռանվտանգության ոլորտում

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի  Սայհաբ Հայաստան նախաձեռնության հետ համատեղ  մեկնարկում են երկու նոր դասընթաց՝ 

• SOC Analyst 101 դասընթացը՝«պաշտպանական» (defensive) ուղղվածության, որի ավարտին Դուք ձեռք կբերեք հմտություններ և գիտելիքներ կիբեռանվտանգության կենտրոնի (SOC-ի) վերլուծաբանի կարիերայում հաջողության հասնելու համար:
• Hacking 101 դասընթացը` անվտանգության «հարձակվողական» (offensive) ուղղվածության, որի ավարտին Դուք կունենաք հիմնարար պատկերացում ոլորտի մասին, կկարողանաք Ձեր գիտելիքները կիրառելպենտեստերի՝ ներթափանցմամբ փորձարկման անվտագության ստուգումների, կամ աշխատել աշխարհի առաջատար ընկերությունների բագբաունթի (bug bounty) ծրագրերով:

Այս ներածական դասընթացները նախատեսված են արդեն որոշակի ՏՏ գիտելիքներ կամ փորձ ունեցողՏՏ ադմինիստրատորների, DevOps, QA մասնագետների հմտությունների զարգացման և վերապատրաստման համար, ինչպես նաև բարձր կուրսերի ուսանողների համար։

Դասընթացների բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ հղումով՝ https://bit.ly/3INuW2D :

Հարցերի դեպքում զանգահարեք +374 10 545343 հեռախոսահամարով։