Աջակցություն Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամի կողմից

Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամը (ՀՈՒՖՀՀ) աջակցում է հայագիտական կարևորագույն ծրագրերի իրականացմանը, հայագիտական գիտաժողովների և ամառային դպրոցների կազմակերպմանը, հայագիտական հիմնարար և արդիական հետազոտությունների հրատարակությանը, թարգմանություններին և հանրահռչակմանը:

Հայագիտական աշխատությունների հրատարակությունների և թարգմանությունների համար 2024թ. նախատեսված ֆինանսավորում ակնկալելու դեպքում անհրաժեշտ է հետևել ՀՈՒՖՀՀ-ի կայքէջում տեղադրվող մրցույթների հայտարարություններին և ներկայացնել հայտեր:

Հարցերի դեպքում ՇՊՀ-ի աշխատակիցները և ուսանողները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոն (sush.science2023@gmail.com):