Տեղի ունեցավ «Հայաստանի աշխարհագրություն» էլեկտրոնային ձեռնարկի շնորհանդեսը
Այսօր Շիրակի պետական համալսարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Հայաստանի աշխարհագրություն» էլեկտրոնային ձեռնարկի շնորհանդեսը։ Ձեռնարկն իր բնույթով եզակի է, քանի որ համադրվել են առարկայական նոր չափորոշիչներն ու աշխարհագրական հարուստ նյութերը, որի արդյունքում պատրաստվել են թեմատիկ տեսադասեր՝ կիրառելով հայերենով արհեստական ձայն։
Էլեկտրոնային ձեռնարկի գաղափարը կյանքի է կոչվել Շիրակի պետական համալսարանի «Աշխարհագրություն» մասնագիտության մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողների կողմից՝ Աշխարհագրության և սերվիսի ամբիոնի դոցենտ Արմեն Ներսիսյանի ղեկավարությամբ։
«Հայաստանի աշխարհագրություն» էլեկտրոնային ձեռնարկն իր մեջ ներառում է մոտ 54 տեսադաս և մեկ տասնյակից ավել տեսաուղերձներ հեղինակների կողմից։














