«Արցախից տեղահանված ուսանողների սոցիալ-հոգեբանական ադապտացիան և սթրեսի դինամիկան» թեմայով սեմինար

Շիրակի պետական համալսարանի Հասարակական գիտությունների ֆակուլտետում տեղի ունեցավ սեմինար, որի բանախոսն էր Հոգեբանության և սոցիոլոգիայի ամբիոնի դասախոս Աշոտ Հակոբյանը։ Սեմինարի թեման էր «Արցախից տեղահանված ուսանողների սոցիալ-հոգեբանական ադապտացիան և սթրեսի դինամիկան»։

Մասնակիցների հետ զրույցի ընթացքում Աշոտ Հակոբյանն անդրադարձավ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված արցախցիների հոգեբանական հարմարմանը, սթրեսի դինամիկայի հաղթահարմանը, ինչպես նաև ազգաբնակչության և արցախցիների հոգեկան առողջությանն ու հոգեհիգիենային։

Հանդիպման երկրորդ մասում հատուկ մշակված հարցաթերթիկների միջոցով կատարվեցին հարցումներ։ Ամփոփված արդյունքների հիման վրա հետագայում նախատեսվում է անցկացնել հոգեբանական թրեյնինգներ։