«Միջազգային հարաբերություններ» մասնագիտացմամբ ամառային դպրոց Ռումինիայում

Ս.թ. հուլիսի 7-ից 12-ը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կազմակերպում է «Միջազգային հարաբերություններ» մասնագիտացմամբ ամառային դպրոց՝ 20-ից 28 տարեկան ֆրանսախոս երիտասարդների համար:
Մասնակիցներին ներկայացվում են հետևյալ պահանջները.

  •  Լինել ուսանող կամ ունենալ ավարտական դիպլոմ միջազգային հարաբերությունների, քաղաքագիտության, լրագրության, իրավաբանության, օտար լեզուների մասնագիտացմամբ,
  • Տիրապետել ֆրանսերենին (առնվազն B2 մակարդակ):

Հրավիրող կողմը հոգում է ճանապարհածախսը, ճամփորդական ապահովագրությունը և ուսանողական հանրակացարանում կեցությունը:

Դիմումները և համապատասխան փաստաթղթերն անհրաժեշտ է ներբեռնել հետևյալ հարթակում:

Լրացուցիչ տեղեկություն կարող եք ստանալ հետևյալ հղումով։