ՇՊՀ-ի ուսանողները՝ «Լավագույն ուսանող» մրցույթի հանրապետական փուլի մրցանակակիրներ

Հպարտությամբ տեղեկացնում ենք, որ Շիրակի պետական համալսարանի մագիստրոսի կրթական ծրագրի 2-րդ կուրսի ուսանողուհիներ Նաիրա Աբրահամյանը (Հայոց լեզու և գրականություն) և Նելլի Ալեքսանյանը (Անգլերեն լեզու և գրականություն) «Լավագույն ուսանող» մրցույթի հանրապետական փուլի մրցանակակիրներ են։
ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների լավագույն առաջադիմությամբ ուսանողների մրցույթն անցկացվել է ներբուհական և միջբուհական (հանրապետական) փուլերով, բակալավրի ու մագիստրոսի կրթական ծրագրերով հետևյալ ոլորտներում՝ բնագիտություն, հայագիտություն, հումանիտար գիտություններ, հասարակագիտություն, ճարտարագիտություն, մշակույթ-սպորտ և բժշկություն: ՇՊՀ-ի ուսանողուհիները մրցանակային տեղեր են զբաղեցրել հայագիտության և հումանիտար գիտությունների ոլորտներում։
Սիրելի՛ ուսանողներ, մենք հպարտ ենք, որ դուք արժանացել եք 2023թ․ «Լավագույն ուսանող» կոչմանը, շնորհավորում ենք ձեզ և մաղթում ավելի մեծ հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ:
Նշենք, որ «Լավագույն ուսանող» մրցույթի հաղթողներն առաջիկայում կպարգևատրվեն հավաստագրերով և անվանական կրթաթոշակներով։