Հանդիպում-քննարկում ՇՊՀ-ի դասախոսների հետ

2023 թվականի ապրիլի 26-ին կայացավ Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի տնօրեն Արմենուհի Սարգսյանի, կենտրոնի աշխատակից` հետազոտությունների իրականացման համակարգող Սոնա Վարդանյանի հանդիպում-քննարկումը ՇՊՀ-ի դասախոսների հետ: Հանդիպումը նպատակ ուներ բացահայտելու դասախոսների կարիքները, որոնք կարող են նպաստել բուհում իրականացվող գործընթացների բարելավմանը: