ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Շիրակի Մ.Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամից և այլ բուհերից հեռացված (ազատված) ուսանողների

ուսանողական իրավունքների վերականգնման մասին

Համաձայն ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների հեռացման (ազատման) և վերականգնման կարգի (ՀՀ ԿԳՆ 17 նոյեմբերի 2011թ. թիվ 1242-Ն հրամանով հաստատված բուհերի հեռացման (ազատման) և վերականգնման կարգի ՀՀ ԿԳՆ 17 դեկտեմբերի 2018թ. թիվ 1676-Ն հրամանի հավելվածի, այդ թվում` 14 դեկտեմբերի 2023 թ. N 148-Ն հրամանի) դրույթների պահանջների՝ «Շիրակի Մ.Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամից և այլ բուհերից հեռացված (ազատված) ուսանողների՝ համալսարանի առկա համակարգում (համապատասխան կամ հարակից մասնագիտություններով) ուսանողական իրավունքների վերականգնման մասին 2024-2025 ուստարվա 2-րդ կիսամյակի դիմումներն ընդունվում են 2025 թվականի հունվարի 27-ից փետրվարի 24-ը ներառյալ` Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման aկենտրոնում (հասցե՝ ք.Գյումրի, Պ.Սևակի 4, 2-րդ հարկ, Ե 2-4), իսկ առցանց դիմումներն ընդունվում են info@shsu.am էլեկտրոնային հասցեով:
Դիմումի հետ անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
1. անձնագրի պատճենը,
2. ակադեմիական տեղեկանքը,
3. հեռացման կամ ազատման հրամանի պատճենը,
4. զինվորական ծառայության մասին փաստաթուղթը (ըստ անհրաժեշտության):

Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոն
(0312) 2-77-70