ՅԱՍԻԻ ԱԼԵՔՍԱՆԴՐՈՒ ԻՈԱՆ ԿՈՒԶԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ (ՌՈՒՄԻՆԻԱ) ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՀԵՏԱԶՈՏՈՂՆԵՐԻ ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ՄՐՑՈՒՅԹ
Որպես Կոիմբրա համալսարանների խմբի անդամ (Coimbra Group Universities)՝ Յասիի Ալեքսանդրու Իոան Կուզայի համալսարանը
հայտարարում է, որ ամեն տարի մասնակցում է Կոիմբրա խմբի կրթաթոշակային ծրագրին, որն այժմ բաց է դիմումների համար:
Համապատասխանության չափանիշները և կրթաթոշակի մանրամասները հասանելի են Coimbra Group-ի կայքում (European Neighbourhood | Coimbra)։
Բոլոր հետաքրքրված դիմորդները կարող են մինչև ս.թ. մարտի 24-ն ուղարկել ինքնակենսագրական և հետազոտական առաջարկ ioana.serafinceanu@uaic.ro էլ. հասցեին և այդ մասին տեղյակ պահել ՇՊՀ արտաքին համագործակցության կենտրոնին՝ Բ2-16 սենյակ, բոլոր աշխատանքային օրերին, ժամը 10:00-17:00, իսկ մնացած օրերին՝ shsuinternational@shsu.am էլեկտրոնային հասցեով կամ զանգահարել 077069126 հեռախոսահամարով: