Հանդիպում-քննարկում որակի աջակից-ուսանողների հետ
Մայիսի 8-ին և 10-ին Շիրակի պետական համալսարանում տեղի ունեցան ֆոկուս խմբային հանդիպում-քննարկումներ Որակի ապահովման պատասխանատու Շուշաննա Սահակյանի և ՇՊՀ-ի որակի աջակից-ուսանողների մասնակցությամբ։
Հանդիպման նպատակն էր բացահայտել ուսանողների բավարարվածության աստիճանը բուհի նյութատեխնիկական ռեսուրսներից, խորհրդատվական ծառայություններից, տեղեկատվության հասանելիությունից, վարչական ծառայություններից, ուսանողների կարիերային նպաստող ծառայություններից և Ուսանողական խորհրդի՝ որպես ուսանողների իրավունքների պաշտպանության մարմնի դերակատարությունից։
Հարցախույզերի քննարկումների արդյունքում վեր հանվեցին ուսանողներին հուզող հիմնական հարցերը, որոնց հետ կապված առաջիկայում կձեռնարկվեն համապատասխան քայլեր:












