Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«ՀՀ անկախությունը և ազատական բարեփոխումները» ծրագրի շրջանակներում ս.թ. հոկտեմբերի 20-ին, ժ. 12:00-ին Շիրակի պետական համալսարանի նիստերի դահլիճում «Համազգային շարժումը որպես հայկական լուսավորության քաղաքական փուլ» թեմայով դասախոսությամբ հանդես կգա փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ, պետական գործիչ Աշոտ Ոսկանյանը: Դասախոսությունից հետո տեղի կունենա Աշոտ Ոսկանյանի և Սիրանուշ Դվոյանի «ՎԵՐԱՄՏԱԾԵԼՈՎ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» գրքի շնորհանդեսը:
Հանդիպմանը բանախոսությամբ հանդես է գալու նաև պետական գործիչ Արամ Մանուկյանը:
Մասնակցության մուտքն ազատ է: