ՇՊՀ-ում անցկացվեց «Համոզիչ հանրային խոսքի հմտությունների զարգացում» թեմայով դասընթաց

Շիրակի պետական համալսարանի «Քաղաքացիական կրթության կենտրոնում» անցկացվեց «Համոզիչ հանրային խոսքի հմտությունների զարգացում» թեմայով դասընթաց, որի բանախոսն էր միջազգային թրեյներ, Հայաստանի ամերիկյան համալսարանի շարունակական կրթության բաժնի դասախոս Արտակ Ալոյան։
Սեմինարի ընթացքում բանախոսը ներկայացրեց հանրային ելույթի տեսակները, նպատակները, լսարանի գնահատումը, անդրադարձավ վերբալ և ոչ վերբալ հաղորդակցությանը, իրականացվեցին գործնական տարբեր առաջադրանքներ։
Դասընթացը կազմակերպվել էր «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից և իրականացվում է «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» կազմակերպության և իր ենթադրամաշնորհառուների կողմից։
Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ ՄԶԳ միջոցով: