ՇՊՀ-ում կանցկացվի «Կրթության և գիտության արդի հիմնախնդիրները» խորագրով միջազգային գիտաժողով

Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի հիմնադրման 90-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում 2024թ. հոկտեմբերին նախատեսվում է ՇՊՀ-ում անցկացնել «Կրթության և գիտության արդի հիմնախնդիրները» խորագրով միջազգային գիտաժողով: Այս մասին ՇՊՀ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյանը հայտնեց այսօր համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և գիտությունների դոկտորների, պրոֆեսորների մասնակցությամբ անցկացված հանդիպման ընթացքում։ Ներկայացվեցին գիտաժողովի կազմկոմիտեի ձևավորման սկզբունքները:

Այնուհետև Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոնի տնօրեն Լիլիթ Մարգարյանը ներկայացրեց գիտաժողովի հայտարարությունը, հիմնական ուղղությունները, անցկացման ձևաչափը և սահմանված վերջնաժամկետները։ Նա նշեց, որ աշխատանքներ են տարվում համալսարանի պաշտոնական կայքում գիտաժողովի առանձին էջի պատրաստման ուղղությամբ, որն առաջիկա օրերին հասանելի կլինի հանրությանը:

Հանդիպման ավարտին տեղի ունեցավ քննարկում և հարցուպատասխան։