Հայտարարություն

Հարգելի´ մագիստրատուրայի ուսանողներ և շրջանավարտներ,

Տեղեկացնում ենք, որ ՀՀ հարկային օրենսգրքի 160.1-ին հոդվածին համապատասխան՝ 2022-2023 ուսումնական տարում վճարված ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի գումարների վերադարձի իրավունքից օգտվելու համար ՇՊՀ-ի Ուսանողների աջակցության, բուհ-գործատու համագործակցության բաժին ներկայացնել ՀՀ կառավարության 2020 թվականի հուլիսի 3-ի N 1125-Ն որոշմամբ հաստատված հավելվածի Ձև N1-ում նշված դիմումը:

Փաստաթղթերը ընդունվում են՝ մինչև մարտի 15-ը ներառյալ:

Սահմանված ժամկետից ուշ ներկայացված փաստաթղթերը չեն դիտարկվի:

Հարցերի դեպքում դիմել Ուսանողների աջակցության, բուհ-գործատու համագործակցության բաժին: