«Ուշադրության պակաս և գերակտիվության համախտանիշ ունեցող երեխան դպրոցում․ մանկավարժական աշխատանքների մոտեցումները» թեմայով գիտական սեմինար

ՇՊՀ-ի Հասարակական գիտությունների ֆակուլտետում տեղի ունեցավ հերթական գիտական սեմինարը՝ «Ուշադրության պակաս և գերակտիվության համախտանիշ ունեցող երեխան դպրոցում․ մանկավարժական աշխատանքների մոտեցումները» թեմայով, որի բանախոսն էր Մանկավարժության ամբիոնի հրավիրյալ դոցենտ Մարինե Մարությանը։
Սեմինարի ընթացքում բանախոսն անդրադարձավ նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների մոտ ուսումնական և սոցիալական ոլորտներում առկա վարքային խնդիրներին։ Ներկայացրեց ուշադրության պակաս և գերակտիվության համախտանիշ ունեցող երեխաների խնդիրների հաղթահարմանն ուղղված տարբեր մեխանիզմներ և ռազմավարություններ։
Հանդիպման ավարտին Մարինե Մարությանը պատասխանեց մասնակիցների հարցերին։