ՇՊՀ մագիստրատուրայի ուսանողների և շրջանավարտների ուսման վարձավճարի փոխհատուցում
Տեղեկացնում ենք, որ ՀՀ հարկային օրենսգրքի 160.1-ին հոդվածին համապատասխան՝ 2023-2024 ուսումնական տարում վճարված ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի գումարների վերադարձի իրավունքից օգտվելու համար (մասնագիտությունների ցանկը հաստատված է ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի N 1035-Ն որոշմամբ) անհրաժեշտ է մինչև 2024թ․-ի սեպտեմբերի 15-ը ներառյալ ՇՊՀ-ի Ուսանողների աջակցության, բուհ-գործատու համագործակցության բաժին ներկայացնել ՀՀ կառավարության 2020 թվականի հուլիսի 3-ի N 1125-Ն որոշմամբ հաստատված հավելվածի Ձև N1-ում նշված դիմումը և դիմումին կից հետևյալ փաստաթղթերը՝
- անձը հաստատող փաստաթուղթը (պատճենը),
- հանրային ծառայության համարանիշը (բացակայության դեպքում՝ հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը) (պատճենը),
- բանկային տվյալները (տեղեկատվություն բանկից՝ բանկի անվանման և հաշվեհամարի վերաբերյալ):
Սահմանված ժամկետից ուշ ներկայացված փաստաթղթերը չեն ընդունվում:
Հարցերի դեպքում կարող եք դիմել Ուսանողների աջակցության, բուհ-գործատու համագործակցության բաժին բոլոր աշխատանքային օրերին, ժ. 9:00-17:00: