Ավարտական վկայագրեր ստացան Ռազմական ամբիոնի շրջանավարտները

Շիրակի պետական համալսարանի նիստերի դահլիճում այսօր կայացավ Ռազմական ամբիոնի բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի ուսանողների ավարտական վկայականների՝ դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը։

Ամբիոնի շրջանավարտներն այս տարի 28-ն են, որից 4-ը՝ մագիստրոսի որակավորմամբ, ովքեր ստացան գերազանցության դիպլոմներ։

Շրջանավարտներին բուհի հանրույթի անունից շնորհավորեցին, մասնագիտական հաջողություններ, բարի երթ և մեծ կյանքի կերտման ճանապարհին հաջողություններ մաղթեցին ՇՊՀ-ի ռեկտոր Ե․ Սերոբյանը, Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի պրոռեկտոր-տնօրենի ԺՊ Ն․ Ավետիսյանը, Ռազմական ամբիոնի պետ, գնդապետ Ա․ Մկրտչյանը։

ՇՊՀ-ի ռազմական ամբիոնի ուսանողուհի լեյտենանտ Եսթեր Սերոբյանին, որպես մագիստրատուրայի լավագույն շրջանավարտի, շնորհվեց պատվոգիր։ Պատվոգրերի արժանացան նաև գերազանց առաջադիմություն, օրինակելի կարգապահություն և անցկացված միջոցառումներին ակտիվ մասնակցություն ցուցաբերած ուսանողները: