«Ժամանակակից միտումներն ու նորարարությունները գիտության և արտադրության մեջ» XIV միջազգային գիտագործնական գիտաժողով

ՌԴ Տ. Գորբաչովի անվան Կուզբասի պետական տեխնիկական համալսարանի Մեժդուրեչենսկի մասնաճյուղի կողմից 2025թ. ապրիլի 22-23-ը կազմակերպվում է «Ժամանակակից միտումներն ու նորարարությունները գիտության և արտադրության մեջ» XIV միջազգային գիտագործնական գիտաժողովը:
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են ռուսերենը և անգլերենը:
Գիտաժողովը կանցկացվի առկա և առցանց ձևաչափերով:
Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել մինչև 2025թ. մարտի 31-ը՝ mf-kuzstu@mail.ru էլ. հասցեին ուղարկելով մասնակցության հայտը, հոդվածը և անհրաժեշտ նյութերը:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հղումով:
Հարցերի դեպքում ՇՊՀ-ի աշխատակիցները և ուսանողները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոն (sush.science2023@gmail.com):