«Մաշերովյան XVII ընթերցումներ» խորագրով միջազգային գիտագործնական գիտաժողով

Պ.Մ. Մաշերովի անվան Վիտեբսկի պետական համալսարանը 2023թ. հոկտեմբերի 20-ին կազմակերպում է «Մաշերովյան XVII ընթերցումներ» խորագրով միջազգային գիտագործնական գիտաժողով, որին կարող են մասնակցել ուսանողներ, ասպիրանտներ և երիտասարդ գիտնականներ:

Գիտաժողովը կանցկացվի հետևյալ ձևաչափերից մեկով՝ զեկույց լիագումար նիստում, զեկույց բաժանմունքների նիստերում և հեռավար մասնակցություն:

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ ռուսերեն, բելառուսերեն, անգլերեն:

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2023թ. սեպտեմբերի 11-ը գրանցվել գիտաժողովի պաշտոնական կայքում, լրացնել հայտը հետևյալ հղումով և պահանջվող փաստաթղթերի հետ ուղարկել  կազմհանձնաժողովին:

Հարցերի դեպքում ՇՊՀ-ի աշխատակիցները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոն (sush.science2023@gmail.com):

Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով.