«Թալինի տարածաշրջանի պատմամշակութային հուշարձանները և դրանց զբոսաշրջային նշանակությունն ու գնահատումը» թեմայով սեմինար ՇՊՀ-ում

ՇՊՀ-ի Հումանիտար գիտությունների ֆակուլտետում տեղի ունեցավ գիտական սեմինար՝ «Թալինի տարածաշրջանի պատմամշակութային հուշարձանները և դրանց զբոսաշրջային նշանակությունն ու գնահատումը» թեմայով, որի բանախոսն էր Պատմության և իրավագիտության ամբիոնի դոցենտ Վարդիթեր Աբրահամյանը:
Սեմինարի ընթացքում բանախոսը ներկայացրեց Թալինի տարածաշրջանի պատմամշակութային հուշարձանները, տվեց դրանց դասակարգումը և զբոսաշրջային գնահատումը։
Ընդգծելով թեմայի կարևորությունը, բանախոսը նշեց, որ ներքին տուրիզմի զարգացման արագ տենդենցներով պայմանավորված՝ օր օրի ավելի արդիական է դառնում երկրի առանձին տարածաշրջանների ներգրավվածության ապահովումը զբոսաշրջության ոլորտում։ Այդ նպատակով անհրաժեշտ է կատարել տարածաշրջանների զբոսաշրջային ռեսուրսների գնահատում՝ հուշարձանների հասանելիության, պիտանելիության և ենթակառուցվածքների առումով։