Ամփոփիչ ատեստավորում՝ օր տասներեքերորդ.
Այսօր կայացան մագիստրատուրայի և բակալավրի առկա ու հեռակա ուսուցման համակարգերի վեց մասնագիտությունների ամփոփիչ ատեստավորումները։
Ի թիվս մյուսների, իրենց ավարտական աշխատանքները պաշտպանեցին նաև «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների հանրապետական երիտասարդական մրցույթի հաղթող Լիլիա Հովհաննիսյանը և Շիրակի պետական համալսարանի Ուսանողական խորհրդի՝վերջին երեք տարիների նախագահ Գևորգ Ղուկասյանը, ում պաշտոնավարման ժամկետն արդեն ավարտվել է.
Նրանց պատասխաններն արժանացան ամփոփիչ ատեստավորման և առարկայական քննական հանձնաժողովների առանձնակի դրվատանքին ու գերազանց գնահատականին:
ՇՊՀ ռեկտոր Ե․ Սերոբյանն էլ բուհի ողջ հանրույթի անունից շնորհավորեց և շնորհակալագիր հանձնեց Գ․ Ղուկասյանին՝ Ուսանողական խորհրդի գործունեության արդյունավետությունը և ուսանողակենտրոն միջավայրի զարգացումը խթանելու գործում ներդրած նշանակալի ավանդի համար։