Հանդիպում-քննարկում ՇՊՀ-ի շրջանավարտների հետ

2023 թվականի ապրիլի 25-ին և 26-ին կայացավ Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի տնօրեն Արմենուհի Սարգսյանի, կենտրոնի աշխատակիցներ` հետազոտությունների իրականացման համակարգող Սոնա Վարդանյանի և որակի ապահովման պատասխանատու Վարդան Պապիկյանի հեռավար հանդիպում-քննարկումը ՇՊՀ-ի շրջանավարտների հետ: Հանդիպումը հետազոտական բնույթի էր  և նպատակ ուներ բացահայտելու շրջանավարտների կարիքները, որոնք կարող են նպաստել ուսումնական գործընթացի բարելավմանը: