Ուսուցիչների առաջնորդության ծրագիրը բոլոր ֆակուլտետների ավարտական կուրսերի համար
Հարգելի՛ ուսանող,
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը մեկնարկում է նոր հնարավորություններ այն երիտասարդների համար, ովքեր փնտրում են աշխատանքային տարբերվող փորձառություն։ Կարող եք նկատի ունենալ, որ ծրագրի մասնակցությունը ենթադրում է հետևյալ առավելությունները՝
● Ֆինանսական աջակցություն ի հավելումն դպրոցի աշխատավարձի (200.000 ՀՀ դրամ չհարկվող)
● մակավարժի որակավորում
● Ընդարձակ վերապատրաստումներ (առաջնորդություն, փոփոխություների հիման վրա ուսումնառություն, նախագծերի կառավարում, տվյալների վերլուծություն, Հետազոտությունների վրա հիմնված ուսումնառություն, մեծ նպատակներ և թեմատիկ պլանավորում)
● 3 շաբաթյա փորձնակություն «Դասավանդի՜ր, Հայաստան» -ի գործընկեր կազմակերպություններում
● Հայաստանը ճանաչելու և մարզային համայնքների զարգացմանը նպաստելու հնարավորություն (Դիզայն մտածողություն և ապրումակցային հարցազրույցներ, Գաղափարի գեներացում, Փոփոխության տեսություն եւ ՍՄԱՐԹնպատակներ, Բյուջետավորում, Դրամահավաք , Փիչինգ),
● անվճար մագիստրատուրա
● Նորարար մտքերը եւ նախագծերը իրականացնելու հնարավորություն «Կայծ» նորարական ինկուբատորում
Ուրախ կլինենք, եթե Դուք էլ ընտրեք «Դասավանդի’ր, Հայաստան»-ի հետ հեռանկարային կարիերա ստեղծելու ճանապարհը, Ձեր մասնագիտական և առաջնորդական ներուժը բացահայտելով՝ ունենալ Ձեր ներդրումը մեր երկրում առկա կրթական խնդիրների լուծման գործում։
Ցանկացած հարց ունենալու դեպքում, կարող եք կապ հաստատել +374 41 530 079 համարով։