Կրթաթոշակ բնագիտական ֆակուլտետների ուսանողների համար

Հարգելի՛ ուսանող,
«Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամն ամեն տարի առաջարկում է 500.000 ՀՀ դրամի չափով կրթաթոշակ բնագիտամաթեմատիկական, ՏՏ և տնտեսագիտական ֆակուլտետների բակալավրի կամ մագիստրատուրայի ավարտական կուրսի ուսանողներին անկախ վճարովի կամ անվճար համակարգում սովորելու հանգամանքից։
Կարող են դիմել բոլոր նրանք, ովքեր

  • ունեն միջինից բարձր ՄՈԳ,
  • ցանկանում են ստանալ կրթաթոշակ, ստեղծել հեռանկարային կարիերա և ունենալ բացառիկ փորձառություն կրթության ոլորտում

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հետ համալսարանն ավարտելուց անմիջապես հետո։

  • Կարող եք դիմել և դառնալ մեր նախատեսվող 7 կրթաթոշակակիրներից մեկը։
  • Կրթաթոշակն իր տեսակով յուրահատուկ է և անմիջապես կապված է մեր Ուսուցիչների առաջնորդության ծրագրի հետ։

*Ծրագրի մասնակիցներին դպրոցի աշխատավարձին զուգահեռ տրվում է լրացուցիչ 200 000 ՀՀ դրամի չափով ամենամսյա ֆինանսական աջակցություն։ Այլ մանրամասներ կարող եք գտնել նաև մեր կայքի ուսանողների համար նախատեսված բաժնում։

Ցանկացած հարց ունենալու դեպքում, կարող եք կապ հաստատել +374 41 530 079 համարով։