Երկարաձգվում է Էրազմուս+ շարժունության ծրագրի վերջնաժամկետը
Ռումինիայի Յասիի Ալեքսանդրու Իոան Կուզայի համալսարանը մեկնարկել է 2024-2025 ուստարվա ԷՐԱԶՄՈՒՍ+ ակադեմիական շարժունության ծրագիրը, որի շրջանակներում հրավիրում է ՇՊՀ մեկ աշխատակցի՝ դասավանդելու նպատակով, հետևյալ մասնագիտությունների գծով․
- Կրթություն
- Պատմություն և հնագիտություն
- Լեզուներ
- Սոցիալական և վարքաբանական գիտություններ
- Լրագրություն և ռեպորտաժ
- Բիզնես և կառավարում
- Մաթեմատիկա և վիճակագրություն
- Ճամփորդություն, տուրիզմ և ժամանց։
Աշխատակիցների համար շարժունությունն իրականացվում է 5 օրով։
Ծրագիրը հոգում է բոլոր ֆինանսական ծախսերը:
Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը սույն թվականի հոկտեմբերի 22-ն է։
Մանրամասների համար կարող եք դիմել ՇՊՀ արտաքին համագործակցության կենտրոն՝ Բ2-16 սենյակ, բոլոր աշխատանքային օրերին, ժամը 10:00-17:00, իսկ մնացած օրերին՝ shsuinternational@shsu.am էլեկտրոնային հասցեով կամ զանգահարել 077069126 հեռախոսահամարով: