ԷՐԱԶՄՈՒՍ+ ABioNet ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ՝ ՈՒՍԱՆՈՂԵՐԻ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹ

Շիրակի պետական համալսարանը հայտարարում է էրազմուս+ ABioNet “Armenian Network of Excellence in Bio-products Science and Technology” («Բիոարտադրանքների գիտության և տեխնոլոգիաների հայաստանյան գերազանցության ցանց») ծրագրի շրջանակներում իրականացվող՝ ուսանողների ակադեմիական շարժունությանը մասնակցելու մրցույթ:

Մրցույթի արդյունքում ընտրված ուսանողները մեկ կամ երկու ամիս իրենց ուսումնառությունը շարունակելու են Դրեզդենի տեխնիկական համալսարանում (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն), 2020-2021 ուստարվա երկրորդ կիսամյակի ընթացքում:

Մրցույթին կարող են մասնակցել մագիստրատուրայում սովորող հետևյալ բաժինների ուսանողները՝

· «Կենսատեխնոլոգիա»

· «Կենսաբանություն»

· «Կառավարում»

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

1. Ակադեմիական տեղեկագիր

2. Մոտիվացիոն նամակ

3. Ինքնակենսագրություն (Europass CV ձևաչափով, որը կարող եք գտնել հետևյալ հղումով՝ https://europa.eu/europass/en)

4. Անգլերենին կամ գերմաներենին տիրապետելու մակարդակը հաստատող տեղեկանք

Հայտերն ընդունվում են մինչև սույն թվականի նոյեմբերի 5-ը, ժամը 14:00:

Մասնակցության հայտերը կարող եք ներկայացնել էլեկտրոնային տարբերակով, աշխատանքային բոլոր օրերին՝ shsuinternational@shsu.am և shsu.shsu@mail.ru էլեկտրոնային հասցեներին, իսկ երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝ բերել ՇՊՀ արտաքին համագործակցության և հասարակայնության հետ կապերի կենտրոն (Բ2-12 սենյակ), ժամը 10:00-14:00:

Հարցեր ունենալու դեպքում կարող եք զանգահարել 077-069-126, 093-853-706 հեռախոսահամարներով: