Նիստ 66 /13.02.2023 թ./

2023 թ.-ի փետրվարի 13-ին կայացավ Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի նիստը ՇՊՀ ի ամբիոնների և ֆակուլտետների որակի ապահովման համակարգողների մասնակցությամբ:
ԳՔՈԱԿԿ-ի տնօրեն Ա. Սարգսյանը որակի ապահովման համակարգողներին ներկայացրեց կենտրոնի կողմից իրականացված` ՇՊՀ-ի 2021-2022 ուստարվա շրջանավարտների (բակալավր և մագիստրատուրա) կողմից բուհում ստացած կրթության, բուհի մասնագիտական և կազմակերպչական վարկանիշների գնահատման հարցումների արդյունքները: Ա. Սարգսյանը նշեց, որ այս վերլուծությունների արդյունքները արդեն կիրառվել են ըստ ինստիտուցիոնալ հավատարմագրման 10 չափանիշների որակական վերլուծությունների իրականացման ժամանակ, որտեղ նաև ներկայացվել են առաջարկություններ: Մասնակիցների միջև ծավալվեց քննարկում: Ամբիոնների որակի ապահովման համակարգողներն անդրադարձան նաև իրենց գործունեությանն առնչվող հարցերի: