Նիստ 63 /14.12.2022 թ./, նիստ 64 /21.12.2022 թ./

2022 թ.-ի դեկտեմբերի 14-ին և դեկտեմբերի 21-ին կայացան Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի նիստերը ՇՊՀ‑ի ամբիոնների և ֆակուլտետների որակի ապահովման համակարգողների մասնակցությամբ:

ՇՊՀ-ի մասնագիտական ամբիոնների պրոֆեսորադասախոսական կազմի համար Նոյեմբերի 25-27-ը ՈԱԱԿ-ի կողմից անցկացված «Մասնագիտական կրթական ծրագրերի բարելավման մեխանիզմներ» թեմայով վերապատրաստման դասընթացին մասնակցած որակի ապահովման համակարգողները հանդես եկան վերապատրաստումների հիման վրա կազմված զեկուցումներով: Ծավալվեց քննարկում, մասնակիցները փոխանցեցին իրենց տեսակետները: