ՇՊՀ-ում էին Գյումրու թիվ 37 ավագ դպրոցի աշակերտները

Նոյեմբերի 20-ին մասնագիտական կողմնորոշման միջոցառումների շրջանակում Շիրակի պետական համալսարանում էին Գյումրու թիվ 37 ավագ դպրոցի 9-11-րդ դասարանի աշակերտները:

ՇՊՀ ուսանողների աջակցության, բուհ-գործատու համագործակցության բաժնի աշխատակիցները աշակերտների հետ զրուցեցին մասնագիտական կողմնորոշման կարևորության մասին: Աշակերտները նաև շրջայց կատարեցին համալսարանում, եղան բուհի ընթերցասրահում, մարզադահլիճներում, ֆակուլտետներում և լսարաններում՝ ծանոթանալով բուհի նյութատեխնիկական հնարավորություններին: