2026թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների մասնագիտական որակավորման քննությունների ժամանակացույց

2026 թ. դեկտեմբեր ամսին Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանում հետբուհական կրթական ծրագրով սովորողների համար (հայցորդ, ասպիրանտ) անցկացվելու են մասնագիտական որակավորման քննություններ հետևյալ մասնագիտություններով.

Մասնագիտություն Ընդհանուր մասնագիտական լրացուցիչ քննության օր, ժամ[1] Մասնագիտական որակավորման քննության օր, ժամ
Դեֆորմացվող պինդ մարմնի մեխանիկա (Ա.02.04) 10 դեկտեմբերի 2026թ.ժամը 14:00 17 դեկտեմբեր 2026թ.ժամը 14:00
Կենսաքիմիա (Գ.00.04) 11 դեկտեմբեր 2026թ.ժամը 14:00 18 դեկտեմբեր 2026թ.ժամը 14:00
Համաշխարհային պատմություն (Է.00.02) 8 դեկտեմբեր 2026թ.ժամը 14:00 16 դեկտեմբեր 2026թ.ժամը 14:00
Հայոց լեզու (Ժ.02.01) 9 դեկտեմբեր 2026թ.ժամը 14:00 14 դեկտեմբեր 2026թ.ժամը 14:00
Մանկավարժության տեսություն և պատմություն (ԺԳ.00.01) 15 դեկտեմբեր 2026թ.ժամը 14:00 21 դեկտեմբեր 2026թ.ժամը 14:00

 

Քննությանը մասնակցելու համար դիմումներն ընդունվում են  ՇՊՀ-ի Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոնում մինչև 2026թ. նոյեմբերի 23-ը՝ աշխատանքային օրերին, ժամը 1000 -1700:

Այլ բուհերի հետբուհական կրթական ծրագրերով ուսումնառողների  մասնակցության համար անհրաժեշտ է ՇՊՀ-ի հաշվեհամարին (ՀՀ 11802024816700) փոխանցել 30.000 ՀՀ դրամ՝ նշելով փոխանցման նպատակը, կտրոնը կցել դիմումին և հետբուհական կրթական ծրագրում ուսումնառությունը հաստատող տեղեկանքի հետ ներկայացնել Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոն:

 

[1] 1 Եթե հայցորդի/ասպիրանտի բարձրագույն կրթությունը չի համապատասխանում գիտության այն բնագավառին, որով հաստատվել է ատենախոսության թեման, հայցորդը /ասպիրանտը  պետք է հանձնի լրացուցիչ քննություն ընդհանուր մասնագիտությունից: