Քննարկում 20/28.11.2022/

ՇՊՀ-ի Հումանիտար գիտությունների ֆակուլտետի և ռազմական ամբիոնի ուսանողների հետ

2022 թ.-ի նոյեմբերի 28-ին կայացավ Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի տնօրեն Արմենուհի Սարգսյանի, կենտրոնի աշխատակիցներ` հետազոտությունների իրականացման համակարգող Սոնա Վարդանյանի և որակի ապահովման պատասխանատու Վարդան Պապիկյանի հանդիպում-քննարկումը Հումանիտար գիտությունների ֆակուլտետի և ռազմական ամբիոնի որոշ ուսանողների հետ` նշված ֆակուլտետի և ռազմական ամբիոնի որակի ապահովման համակարգողների մասնակցությամբ: Հանդիպման ընթացքում ներկայացվեց ՇՊՀ-ի ուսանողների կողմից ՊԴ կազմի մասնագիտական, մանկավարժական ու կազմակերպչական կոմպետենցիաների գնահատման հարցաթերթիկը: Հանդիպումը հետազոտական բնույթ էր կրում և նպատակ ուներ բացահայտելու ուսանողների կողմից հարցաթերթիկում ներառված հարցերի ու դրանց մեկնաբանությունների ընկալման հետ կապված խնդիրները, հաղորդակից լինել ուսանողների կարծիքներին: