«12-ամյա կրթության դրական և բացասական կողմերը» թեմայով բանավեճ-քննարկում ՇՊՀ-ում

Շիրակի պետական համալսարանում «Սոցիոլոգիա» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողների մասնակցությամբ բանավեճ-քննարկում էր կազմակերպվել «12-ամյա կրթության դրական և բացասական կողմերը» թեմայով։
«Կրթության սոցիոլոգիա» առարկայի շրջանակում դասախոս Անդրանիկ Շահինյանի ղեկավարությամբ ապագա սոցիոլոգները 12-ամյա կրթության դրական ու բացասական կողմերը շեշտելով՝ բանավիճեցին, պնդումներ, փաստարկներ առաջ քաշեցին, հակադարձումներով հանդես եկան։
Բանավեճ-քննարկմանը մասնակցում էին նաև մանկավարժության և հոգեբանության ֆակուլտետի դեկանի ԺՊ Օֆելյա Հովհաննիսյանը, հոգեբանության և սոցիոլոգիայի ամբիոնի վարիչի ԺՊ Կարինե Սահակյանը, ֆակուլտետի դասախոսներ, ուսանողներ։