Ստեֆան Ցվայգի «Երեկվա աշխարհը: Եվրոպացու հուշեր» գրքի ներկայացում-քննարկում

Անցկացման ամսաթիվը՝20.07.2022

Սկիզբը՝ 12:00

«Գրադարան-ուսումնագիտական խորհրդատվությունների, նորարությունների և ՏՏ» կենտրոնի ընթերցարան

 «Երեկվա աշխարհը։ Եվրոպացու հուշեր» ստեղծագործությունն ավստրիացի գրողի վերջին գիրքն է՝ ապրված կյանքի անդրադարձ, պատմական իրադարձություններով հարուստ ժամանակի խորքի վրա գծված ինքնակենսագրություն։ Գրքում ներկայացված է ХХ դարի առաջին կեսի Եվրոպայի հասարակական ու մշակութային կյանքը՝ իր ողջ գունապնակով։ Ստեղծագործությունում հեղինակը փորձում է հասկանալ մարդկային ճգնաժամի պատճառները, բայց միաժամանակ չի կորցնում իր հավատքը բանականության, բարու և մարդասիրության հաղթանակի հանդեպ։

Միջոցառման լսարանը

Միջոցառումը բոլոր նրանց համար է, ովքեր բաց են նոր գիտելիքի ու նոր գաղափարների հանդեպ։

Հանդիպման տևողությունը՝ առավելագույնը 1 ժամ

Կոնտակտային տեղեկատվություն

Սանասար Թումասյան

Օրվա բանախոսը բացառիկ գրքասեր Սանասար Թումասյանն է:

    Միջոցառմանը մասնակցելու համար գրանցումը պարտադիր է: Տեղերը սահմանափակ են: