ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է «ԱՊԱԳԱ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ

«ԱՊԱԳԱ» բարեգործական հիմնադրամն իրականացնում է առողջապահական, սոցիալական, մշակութային և կրթական ծրագրեր Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում՝ նպատակ ունենալով աջակցել այս ոլորտներում առկա հիմնական խնդիրների արմատական ու երկարաժամկետ լուծմանը:

Տեղեկացնում ենք հիմնադրամի՝ «Կրթությունից աշխատանք՝ մեկ քայլ» այս տարվա ուսումնական ծրագրի մասին, որը նախատեսում է ծրագիր ընդգրկել մինչև 100 ուսանող։

Ծրագրի նպատակն է աջակցել ուսանողներին՝ ունենալ մասնագիտական զբաղվածություն: Ծրագրին կարող են դիմել ՀՀ բոլոր ԲՈՒՀ-երի, ինչպես նաև Պետության կողմից հավատարմագրված համալսարանների 3-րդ կուրսի ուսանողները, ովքեր ծրագրի շրջանակներում արդեն 4-րդ կուրսում 5 ամսվա ընթացքում հնարավորություն կունենան՝

  • Ստանալ 1 տարվա 80% վարձավճարի փոխհատուցում,
  • Ծրագիր ներգրավված առաջատար կազմակերպությունների թոփ-մենեջերների կողմից 44 ժամ կրթական դասընթացների մասնակցություն,
  • Կարճ ժամանակահատվածում ձեռք բերել ժամանակակից և մրցունակ մասնագիտություն,
  • Հենց կազմակերպության ներսում եռամսյա ժամանակահատվածում մասնակցելու և կարևոր գործառնական հմտություններ յուրացնելու հնարավորություն,
  • Ծրագրին ակտիվ մասնակցության դեպքում՝ հիմնական աշխատանք:

Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է, որպեսզի ուսանողներն ուղարկեն մասնակցության հայտ info@apagafoundation.am  էլ․ հասցեին՝ թեմա հատվածում նշելով «Կրթությունից աշխատանք մեկ քայլ» ծրագիր, որից հետո կանցնեն թեստավորում անգլերենի, տրամաբանության և աշխատանքային մոտիվացիայի ստուգման նպատակով:

Այս 3 տարիների ընթացքում ծրագիր ընդգրկվել է 100 ուսանող ՀՀ 17 ԲՈՒՀ-երից, ովքեր արդեն ունեն իրենց հիմնական աշխատանքը: Ապագա հիմնադրամ, ՀՀ, ք.Երևան, Բուզանդ 91, 72 տարածք, հեռ՝ +374 11 900 400 Apaga Foundation, 72 area, 91 Buzand str, 0002 Yerevan, Armenia, Tel: +374 11 900 400 info@apagafoundation.am:

Հայտարարության հղումները ստորև՝

https://www.apagafoundation.am/news/1-2026

https://www.facebook.com/share/r/1K7mNVZntk/

https://www.instagram.com/reel/DVy4a6VjVnT/?utm_source=ig_web_copy_link&igsh=MzRlODBiNWFl