ՇՊՀ-ում էին թիվ 18 միջնակարգ դպրոցի աշակերտները
ՇՊՀ-ի Կենսաբանության և քիմիայի ամբիոնի կողմից կազմակերպված ճանաչողական լաբորատոր և գործնական բաց դասի շրջանակներում համալսարանում էին Գյումրու թիվ 18 միջնակարգ դպրոցի 9-ից 11-րդ դասարանների աշակերտները:
Ապագա դիմորդները ՇՊՀ-ի կենսատեխնոլոգիայի լաբորատորիայում ծանոթացան ժամանակակից լաբորատոր սարքավորումներին, դրանց կառուցվածքին և աշխատանքի սկզբունքներին։
Նրանք նաև դիտեցին «Կենսաբանություն» առարկայի շրջանակներում դպրոցական ծրագրով նախատեսված մանրէաբանական և կենսաքիմիական լաբորատոր փորձեր, ինչպես նաև թեմային առնչվող ցուցադրույթ:
Փորձերը ամբիոնի դասախոսներ Գ. Օքսուզյանի, Թ․ Փանոսյանի և Ա․ Ալեքսանյանի ղեկավարությամբ ներկայացնում և իրականացնում էին ՇՊՀ-ի ուսանողները:
