ՇՊՀ-ի ռեկտորի ԺՊ Երվանդ Սերոբյանի ուղերձը Մայրության և Գեղեցկության տոնի առթիվ

Սիրելի՛ մայրեր, կանայք և աղջիկներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ:

Գարնանային այս լուսավոր ու ջերմ օրը ևս մեկ առիթ է վերաարժևորելու ձեր բացառիկ դերն ամուր ընտանիքի ու հզոր երկրի ստեղծման գործում։

Առանձնակի խոնարհումով ուզում եմ շնորհավորել հերոսներ ծնած մայրերին, որոնց հայրենասեր ու նվիրյալ որդիների սխրանքների շնորհիվ ենք այսօր կանգուն։

Հայ կինը միշտ էլ եղել է օջախի հենասյունը, այսօր էլ նա պատվով է կատարում իր վեհ առաքելությունը՝ անմնացորդ ու անձնվիրաբար ծառայելով ընտանիքին ու հայրենիքին։

Սիրելի՛ կանայք և աղջիկներ, ցանկանում եմ ձեզ աննկուն ոգի, ընտանեկան ջերմություն ու հոգու խաղաղություն։