Շիրակի պետական համալսարանի ուսանողները՝ միջազգային հարթակներում

Ուրախ ենք տեղեկացնել, որ ՇՊՀ Հումանիտար գիտությունների ֆակուլտետի Անգլերեն և գրականություն բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի Մանե Սարգսյանն այս կիսամյակն անցկացնում է Իսպանիայի հեղինակավոր Վալլադոլիդի համալսարանում՝ Էրազմուս+ ակադեմիական շարժունության և փոխանակման ծրագրով:
Մանեն արդեն հաջողությամբ ինտեգրվել է նոր միջավայրին և լավագույնս ներկայացրել հարազատ համալսարանն արտերկրում:
ՇՊՀ-ն շարունակում է միջազգային համագործակցության աշխատանքները՝ իր աշխատակիցներին և ուսանողներին ընձեռելով միջազգային կրթության մասնիկը դառնալու հնարավորություն:
Հաջողություն ենք մաղթում մեր ուսանողուհուն և սպասում նրա վերադարձին՝ նոր գիտելիքներով, փորձով ու վառ տպավորություններով: