ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

ՇՊՀ-ՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 90-ԱՄՅԱԿԻՆ

2024թ. հունիսի 28-ին Շիրակի պետական համալսարանում կայացավ բուհի հիմնադրման 90-ամյակին նվիրված հանրապետական ուսանողական գիտաժողովը:
Գիտաժողովին մասնակցության հայտ էին ներկայացրել շուրջ 100 ուսանողներ ու մասնագետներ ինչպես ՇՊՀ-ից (60 մասնակից), այնպես էլ ՀՀ մի շարք բուհերից (40 մասնակից), մասնավորապես՝ Երևանի պետական համալսարանից, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանից, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանից, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանից, Վանաձորի, Գավառի, Գորիսի պետական համալսարաններից:  Կարդալ ավելին․․․

ՇՊՀ-ում կայացավ հանրապետական ուսանողական գիտաժողովը

2022 թվականի նոյեմբերի 11-ին ՇՊՀ-ում կազմակերպված հանրապետական ուսանողական գիտաժողովը համալսարանում էր մեկտեղել հանրապետության 18 բուհերի երիտասարդ հետազոտողներին։
Գիտաժողովի պաշտոնական մեկնարկն ազդարարեց ՇՊՀ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյանը՝ ողջունելով և արդյունավետ աշխատանք մաղթելով մասնակիցներին։ Ռեկտորը շեշտեց գիտաժողովի անցկացման կարևորությունը ոչ միայն հետազոտությունների արդյունքները ներկայացնելու, այլ նաև գիտակրթական կյանքի ակտիվացման և միջբուհական համագործակցությունների ամրապնդման տեսանկյունից։ Կարդալ ավելին․․․

ՇՊՀ-ում վիկտորինա-մրցույթ էր, մրցանակը՝ գրքեր

2023 թվականի փետրվարի 23-ին Շիրակի պետական համալսարանի «Բանականության բանալի» ակումբում ՇՊՀ ՈւԳԸ-ի նախաձեռնությամբ կայացավ վիկտորինա-մրցույթ՝ նվիրված գրքի տոնին։
Վիկտորինան բաղկացած էր երեք փուլից՝ յուրաքանչյուրը տասական հարցից։ Ուսանողներն ունեին 2 օր գրանցվելու համար։ Հարցեր ուղղվեցին ոչ միայն գեղարվեստական, այլև մոտիվացիոն, ֆանտաստիկ և դետեկտիվ գրականությունից։

Կարդալ ավելին․․․