«Հոգեբանամանկավարժական գիտությունների զարգացման արդի հիմնախնդիրներն ու հեռանկարները» խորագրով միջազգային գիտաժողով

Վանաձորի պետական համալսարանում 2026թ. հոկտեմբերի 2-ին կազմակերպվում է «Հոգեբանամանկավարժական գիտությունների զարգացման արդի հիմնախնդիրներն ու հեռանկարները» խորագրով միջազգային գիտաժողովը:

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը, ռուսերենը և անգլերենը:

Գիտաժողովը կանցկացվի առկա և հեռակա ձևաչափերով:

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է vsumhconference@gmail.com էլ. հասցեին մինչև 2026թ. հունիսի 30-ն ուղարկել մասնակցության հայտը, իսկ մինչև 2026թ. սեպտեմբերի 1-ը՝ անհրաժեշտ նյութերը:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղումով:

Հարցերի դեպքում ՇՊՀ-ի աշխատակիցները և ուսանողները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոն (sush.science2023@gmail.com):