ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՔԻՄԻԱՅԻ ԱՄԲԻՈՆԻ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԵՎ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՆՅՈՒԹԵՐ
ՇՊՀ-ում էին Ֆոտոն վարժարանի սաները
Շիրակի պետական համալսարանում այսօր հյուրընկալել էինք Ֆոտոն վարժարանի 10-րդ դասարանի աշակերտներին, ովքեր իրենց նախագծային աշխատանքների շրջանակում իրականացրին լաբորատոր հետազոտություններ։
Կենսաբանության և քիմիայի ամբիոնի Կենսատեխնոլոգիայի լաբորատորիայի սարքերին և դրանց աշխատանքի սկզբունքներին ծանոթանալուց հետո, աշակերտներն ուսումնասիրեցին կաթնաթթվային բակտերիաները, կատարեցին սննդային միջավայրի պատրաստում և մանրէազերծում։ Կարդալ ավելին․․․
ՇՊՀ-ում էին 19-րդ հիմնական դպրոցի աշակերտները
Լաբորատոր փորձեր՝ ՇՊՀ-ի դպրոցի սաների մասնակցությամբ
Այսօր Շիրակի պետական համալսարանում էին Շիրակի պետական համալսարանի հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտները։ Այցը կազմակերպվել էր «Հայոց լեզվի բառագիտության իմացության դերը քիմիական ռեակցիաների դասակարգումը յուրացնելու, հիշելու գործընթացում» թեմայով նախագծային աշխատանքի շրջանակում: Կարդալ ավելին․․․
Ավարտական աշխատանքների շրջանակներում իրականացվող հետազոտություններ
Կենսաբանության և քիմիայի ամբիոնի «Կենսատեխնոլոգիայի» լաբորատորիայում ավարտական աշխատանքների շրջանակում իրականացվում են հետազոտություններ։ Ուսանողները հմտորեն օգտվում են տարբեր սարքերից, մանրադիտակից, բինոկուլյարից։ Իրականացվել են ձկների մորֆոմետրիկ չափումներ և բջջագենետիկ ուսումնասիրություններ: Տիրապետելով տեղեկատվական տեխնոլոգիաներին՝ կարողանում են համակարգչային տարբեր ծրագրերի միջոցով իրականացնել տարբեր հաշվարկներ և չափումներ։ Կարդալ ավելին․․․
«Հետաքրքրաշարժ քիմիա» թեմայով բաց դաս ՇՊՀ-ում
Ընդլայնվում են ՇՊՀ-ի և Գյումրու Ռուսական տան համագործակցության շրջանակները
ՇՊՀ «Կենսաբանության և քիմիայի» ամբիոնի բակալավրի կրթական ծրագրերի շրջանակում իրականացված փորձեր անօրգանական քիմիա դասընթացից՝ դոցենտ Կ .Ավագյանի ղեկավարությամբ
Ներկայացված փորձեր.
1.Մագնեզիումի ժապավենի այրում
2.Ջրի թորում
3.Աղերի ստացում
4.Ցինկի փոխազդեցությունը տարբեր թթուների հետ (գազերի անջատումով)
5.« Քիմիական պարտեզ » լաբորատոր փորձ, տարբեր քիմիական աղերի առկայությամբ
6.Ջրածնի անջատում և ստացում
7.Թթվածնի անջատում և ստացում
8.Պղնձի սուլֆիդի անջատում
Լաբորատոր փորձերի տեսանյութը կարող եք տեսնել հետևյալ հղումով։
«Բնագիտական նախագծեր» և «Ինչպես կազմակերպել բնագիտական հետաքրքիր դասեր» թեմաներով աշխատաժողով ՇՊՀ-ում
Շիրակի պետական համալսարանի Կենսաբանության և քիմիայի ամբիոնում, բուհի 90-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում, հոկտեմբերի 9-ին անցկացվեց «Բնագիտական նախագծեր» և «Ինչպես կազմակերպել բնագիտական հետաքրքիր դասեր» թեմաներով աշխատաժողով: Միջոցառման նպատակն էր աջակցել ուսուցիչներին և աշակերտներին հանրակրթության ոլորտում նոր ներդրված նախագծային ուսուցման իրականացման արդյունավետության բարձրացման գործում, ինչպես նաև բուհ-դպրոց-ուսուցիչ համագործակցության, մասնագիտական կողմնորոշման և շարունակական կրթության խթանմանը: Կարդալ ավելին․․․
Մագիստրոսական թեզերի ընթացիկ փորձարկումներ՝ կենսատեխնոլոգիայի լաբորատորիայում
ՇՊՀ-ի ‹‹Կենսատեխնոլոգիա›› մասնագիտության մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողներն իրենց մագիստրոսական թեզերի փորձարարական մասն իրականացնում են համալսարանի կենսատեխնոլոգիայի լաբորատորիայում։ Ժամանակակից սարքերով ու սարքավորումներով հագեցած լաբորատորիան ուսանողներին հնարավորություն է տալիս մասնագիտական տարբեր փորձերի և փորձարկումների իրականացման համար։ Լաբորատորիայում իրականացրած աշխատանքների շնորհիվ ուսանողները զարգացնում են տեսական գիտելիքները կիրառելու իրենց կարողություններն ու հմտությունները։ Կարդալ ավելին․․․
Հետաքրքրաշարժ քիմիա բոլորի համար
ՇՊՀ «Կենսաբանության և քիմիայի» ամբիոնի բակալավրի կրթական ծրագրերի շրջանակում իրականացված փորձեր անալիտիկ քիմիա դասընթացից՝ դոցենտ Կ.Ավագյանի ղեկավարությամբ
Ուսանողները կատարում են որակական ռեակցիաներ, հայտնաբերելով աղերի մեջ կատիոններ, կիրառելով տվյալ իոնների հայտնաբերման համար համապատասխան մասնավոր ռեակցիաներ: