Ալեքսանդր Բլոկի «Տասներկուսը» պոեմի ներկայացում, քննարկում

Անցկացման ամսաթիվը՝ 23.12.2022

Սկիզբը՝ 12:00

«Գրադարան-ուսումնագիտական խորհրդատվությունների, նորարությունների և ՏՏ» կենտրոնի ընթերցարան

Ռուս մեծանուն բանաստեղծ Ալեքսանդր Բլոկի «Տասներկուսը» պոեմում բանաստեղծական բարձր հմտությունները միաձուլված են իրականության հիանալի ճանաչողության հետ։ Ավելին, հեղինակը կարողացել է տեսնել ընթացիկ իրականության զարգացումները, տեսնել վաղվա օրը։ Նկատենք, որ պոեմի ըմբռնման գործընթացն այնքան էլ հեշտ չէ՝ սկսած վերնագրից։ Ստեղծագորոծությունում կան բազում իմաստային երկակիություններ, հակադրություններ, տարբերակված մոտեցում ստեղծագործության յուրաքանչյուր հերոսի նկատմամբ։ Պոեմում կան առանցքային խորհրդանիշներ, որոնց իմաստային կիրառման վերաբերյալ տարաձայնությունները շարունակվում են առ այսօր։

Բացառիկ ստեղծագործությանը հաղորդակից լինելու, համատեղ վերլուծություն կատարելու, նոր բովանդակությամբ մեր սեփական ներաշխարհը հարստացնելու համար՝ սիրով հրավիրում ենք մասնակցելու կենտրոնի միջոցառմանը։

Միջոցառման լսարանը

Միջոցառումը բոլոր նրանց համար է, ովքեր ցանկանում են բացահայտել Ա․ Բլոկի մտքի ուժը։

Հանդիպման տևողությունը՝ առավելագույնը 1 ժամ

Կոնտակտային տեղեկատվություն

Արթուր Համբարձումյան

«ՇՊՀ» հիմնադրամի «Տնտեսագիտության» ամբիոնի դասախոս

    Միջոցառմանը մասնակցելու համար գրանցումը պարտադիր է: Տեղերը սահմանափակ են: