«Ինչպե՞ս օգտվել Zoom հավելվածից» թեմայով խորհրդատվություն-դասընթացների անցկացման մասին նորություն

COVID-19 համավարակի ընթացքում բուհական կրթության կազմակերպման բարելավման, կրթության շարունակականության ապահովման նպատակով 2020թ.–ի օգոստոսի տասից ՇՊՀ-ի կուրսերի ավագների հետ անցկացվում են բովանդակալից խորհրդատվություն-դասընթացներ՝ «Ինչպե՞ս օգտվել Zoom հավելվածից» թեմայով:

Դասընթացներն անցկացնում է «Գրադարան-ուսումնագիտական խորհրդատվությունների, նորարարությունների և ՏՏ» կենտրոնի տնօրենի տեղակալ, տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ Գևորգ Ասատրյանը:

Վերջնարդյունքում ՇՊՀ-ի շուրջ հարյուր քսան կուրսերի համար ստեղծվել են zoom-ի հաշիվներ, որտեղ խմբերի տեսքով ներառված են նաև ուսանողները: Կուրսերի համար ստեղծված հաշիվները հնարավորություն են տալիս դասախոսին ընդամենը երկու քայլով տեսակապ հաստատել տվյալ կուրսի բոլոր ուսանողների հետ:

Շնորհակալություն և՛ ավագներին, և՛ դասընթացավարին: