«Զբոսաշրջությունը 21-րդ դարի ֆենոմեն» թեմայով միջբուհական գիտաժողով

Եվրոպական համալսարանի զբոսաշրջության ֆակուլտետը  հրավիրում է ՇՊՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմին, ասպիրանտներին և մագիստրատուրայի ուսանողներին մասնակցելու «Զբոսաշրջությունը 21-րդ դարի ֆենոմեն» թեմայով միջբուհական գիտաժողովին:  Մասնակցության համար խնդրում ենք մինչև սույն թվականի նոյեմբերի 26-ը դիմել  գիտական քաղաքականության, որակի ապահովման  և կառավարման կենտրոն:

Գիտաժողովը անցկացվելու է սույն թվականի դեկտեմբերի 4-ին և նվիրված է՝

  • զբոսաշրջության արդի հիմնախնդիրներին,
  • հասարակության կայուն զարգացման հիմնախնդիրներին,
  • զբոսաշրջության միջազգային շուկային Հայաստանի ինտեգրմանը:

Գիտաժողովի ոլորտը ներառում է Զբոսաշրջությունը և հարակից բոլոր գիտությունները, այդ թվում՝ աշխարհագրությունը, բնապահպանությունը, տնտեսագիտությունը, կառավարումը, մարքեթինգը, սոցիոլոգիան, մշակութաբանությունը, կրոնագիտությունը, հնագիտությունը, ճարտարապետությունը և այլն:

Առավել մանրամասն՝ Հայտարարություն